ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել Սամվել Բաբայանի` ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցություններից

Սամվել Շահրամանյանը ԼՂ հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է՝ տեղյակ է եղել, որ Սամվել Բաբայանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում, խնդրել է իրեն ևս տեղեկացնել մանրամասներին, ի պատասխան՝ Բաբայանն ասել է, որ խոսքը 23-կետանոց փաստաթղթի մասին է, որից 20-ը արդեն համաձայնեցված է։ Խոսք է գնացել Արցախի ինքնավար կարգավիճակի մասին։

Սամվել Շահրամանյանը ԼՂ հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է՝ տեղյակ է եղել, որ Սամվել Բաբայանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում, խնդրել է իրեն ևս տեղեկացնել մանրամասներին, ի պատասխան՝ Բաբայանն ասել է, որ խոսքը 23-կետանոց փաստաթղթի մասին է, որից 20-ը արդեն համաձայնեցված է։ Խոսք է գնացել Արցախի ինքնավար կարգավիճակի մասին։ Շահրամանյանը, սակայն, հնարավորություն չի ստացել ծանոթանալ փաստաթղթին։
 
Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանն է լիազորել Սամվել Բաբայանին բանակցել Ադրբեջանի հետ։ Նախագահ ընտրվելուց հետո Շահրամանյանը ադրբեջանցիներից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է արդյոք նման տարբերակ, ինչին վերջիններս բացասական պատասխան են տվել՝ նշելով, որ եթե հայերին նման հնարավորություն տան, ապա իրենց մոտ ապրող մյուս փոքրամասնությունները ևս նման պահանջ կներկայացնեն։
 
ԼՂ-ից գալուց հետո Սամվել Բաբայանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ ասելով. «Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել էր: Էն մարդիկ, որոնք էդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան»:
 
Հաղորդավարի ճշտող հարցին՝ այսինքն՝ եղե՞լ է այլընտրանք և տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Բաբայանն շեշտել էր՝ իհարկե:
 
«Մենք կարող էինք 4400 քմ տարածքի վրա, ոնց ունեինք, Արցախի էդ տարածքի վրա ստեղծեինք ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենայինք: Էս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»,- ասել էր Բաբայանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ մասին որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ իրեն ոչ մեկն այդ մասին չի էլ հարցրել, իրեն որևէ հավաքի չեն հրավիրել:
 
Այնուհետև՝ լրագրողների հետ զրույցում, Բաբայանն ասել էր. «Արցախի Սահմանադրությամբ նախագահը միակ արտաքին քաղաքականություն վարողն է, որը ինձ՝ Սամվել Բաբայանիս, տվել է բանակցելու հնարավորություն, և դրա մասին ես ասել եմ ժամանակին պառլամենտում Արայիկ Հարությունյանի ներկայությամբ: Բոլորը լսել և ձայն չեն հանել: Շրջվել են Հարությունյանը, նա գլխով ասել է՝ այո, դրանով ավարտվել է: Հիմա ի՞նչ է պատահել, «5-րդ շարասյուն»-ն ինչի՞ է էդպես գոռգոռում, հիվանդացե՞լ է»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: